X
    Categories: News

Մենք բոլորս գիտենք՝ որտեղ էր Ալեն Սիմոնյանը պատերազմի ժամանակ… Հայաստանի գազա

Նոյեմբեր 12, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում տիրող իրավիճակը, հետագա համագործակցության հեռանկարները, Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների հնարավոր վատթարացումը, ինչպես նաև նման սցենարի հետևանքները Հայաստանի տնտեսության համար։

Առանձին ուշադրություն է դարձվել երկաթուղային հաղորդակցության հարցերին և Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) ապագային։

Կարդացեք նաև

  • Ալե՛ն, ո՞ւմ ես էշի տեղ դրել… Արմեն Գրիգորյանի տերերը Նիկոլի տերերն էլ են. պետք եղավ, Նիկոլին կհանեն՝ իրեն կդնեն. Գագիկ Համբարյան
  • Սա ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ հայ-ռուսական հարաբերությունների հարցն է. Քաղաքագետ
  • Երբ Մոսկվայում տեղի ունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, Փաշինյանը կլինի Թուրքիայում. Սա պատահական չէ… Սերգեյ Մարկեդոնով

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի իշխանությունների վրա Արևմուտքի ազդեցությանը, Հայաստանի հարաբերություններին Եվրոպական միության և ԵԱՏՄ-ի հետ, ինչպես նաև երկրի աշխարհաքաղաքական ընտրությանը։

Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները, դրանց ազդեցությունը Հարավային Կովկասի և Հայաստանի տարածաշրջանային անվտանգության վրա։

Բացի այդ, անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր նոր ընտրությունների մասին խոսակցություններին, վարչական ճնշումների ուժեղացմանը և ընդդիմության նկատմամբ իշխանությունների գործողություններին։

 Հայկ Դերզյան




—

Chalian Meline:
Related Post