X
    Categories: News

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը գիշերը ժամանակավորապես կդադարեցվի

«Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում մեկնարկած ամանորյա տոնական լուսավորության և ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը։


Նշվում է, որ երթևեկության բնականոն ընթացքը հնարավորինս քիչ խաթարելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են բացառապես գիշերային ժամերին։


Քաղաքային իշխանությունները հայցում են վարորդների ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար և հորդորում են նշված ժամանակահատվածում երթևեկությունն իրականացնել շրջանցիկ ճանապարհներով»։

—

Liana Toganian:
Related Post