X
    Categories: News

«Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Նոյեմբեր 12, 2026

Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցինիկ, լկտի բառապաշարով հայտնի Սրբուհի Գալյանը կոկորդիլոսի արցունքներ է թափում… Իհարկե, դատապարտելի է որևէ անեծք, որևէ սպառնալիք, որևէ հայհոյանք, որևէ թիրախավորում, առավել ևս՝ ուղղված ցանկացած մեկի ընտանիքին, երեխաներին։

Բայց գալյանները, աննավարդապետյանները, տարբեր քրիստիկները, արփիներն ու արփինեները, ժաննաները, աննահակոբյաններն ու նիկոլները, նրա մյուս ուսապարկերը ոչ միայն իշխանության են եկել՝ մահ, ատելություն, պառակտում բերելով մեր երկրին, թիրախավորելով քաղաքական ընդդիմախոսներին, շարքային քաղաքացիներին, լրագրողների ընտանիքներին, նրանց անչափահաս երեխաներին, այլև շարունակում են նույն պահվածքն ու բառապաշարը։

Նրանք շարունակում են նույն վարքագիծը դրսևորել քաղաքացիների և մեր երկրի հանդեպ։ Սրանք դիակների, ատելության, ներքին թշնամանքի գեներացման վրա են իշխանություն պահում, սնվում։

2019 թվականի հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 44-օրյա հացադուլից հետո, մահացավ Մհեր Եղիազարյանը։ 2022 թվականի հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ նախնական դատական նիստի ժամանակ, մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացավ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով մահացավ հղի կինը՝ Սոնա Մնացականյանը։ 2019 թվականին Եղեգնաձորում ծեծի ենթարկված ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո մահացավ 2023 թվականին,

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սպանվեց 2025 թվականի սեպտեմբերի 23-ին…

Օրեր առաջ՝ 2026 թվականի նոյեմբերի 10-ին, քրեակատարողական հիմնարկում մահացավ 46-ամյա Արսեն Գևորգյանը…

Նրանք բոլորն ունեին ընտանիքներ, անչափահաս երեխաներ, թոռնիկներ։ Նրանք բոլորն էլ ուզում էին ապրել, գալյաններ ու մնացածներ, սա հիշե՛ք… Ու բոլորդ պետք է պատասխանատվության ենթարկվեք՝ ձեր լռության, կեղծ գործեր կարելու, ձեր լկտի պահվածքի և ձեզ իջեցված բոլոր հրահանգները կատարելու համար… Ձեր բոլոր քայլերի հետևում ճակատագրեր են խեղվել…

Իսկ 44-օրյա պատերազմի մարդկային և տարածքային կորուստների և դրանից հետո տեղի ունեցած աղետալի հետևանքների մասին դեռ շատ փաստեր կբացահայտվեն… Դուք թքած ունեիք, ձեր լուլուներն ու մնացածները հռհռում էին Եռաբլուրում կամ լռում էին, երբ նահատակված տղաների ծնողների նկատմամբ բռնություն էր կիրառվում, գործեր էին հարուցվում, աստիճաններով քարշ էին տալիս… Դուք այն իշխանությունն եք, որը մինչ օրս չի հրապարակել նահատակների անվանացանկը…
Սա՛ եք դուք… Թշնամին ներսում է։

Հ.Գ. Ինչո՞ւ եմ հատկապես կանանց նշում, որովհետև նրանց մի մասը մայրեր են, զավակներ ունեն ու գոնե իրենք պետք է գործիք չդառնային, առնվազն չլռեին»:

—

Garo Vardanian:
Related Post