X
    Categories: News

Արսեն Գևորգյանի մահը իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության հետևանքն է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի ողբերգական մահը կալանավայրում գործող ռեժիմի ռեպրեսիվ կառավարման համակարգի ծանր հետևանքն է:


Անկախ այն հանգամանքից, թե իշխանական դեմքերը կամ դրանց հետ ասոցացվող մամուլը ինչ կամ ինչպիսի անհեթեթություններ կհնչեցնեն, դաժան իրականությունը որևէ կերպ չի փոխվի:


Արսեն Գևորգյանը ՏԻՄ ընտրությունների պայքարի մեջ մտավ՝ հստակ գիտակցելով իր, իր ընտանիքի, մերձավորների և քաղաքական թիմի դեմ սպասվող ճնշումների մասին, բայց գնաց, որովհոտև սկզբունքային և արժանապատիվ մարդ էր:


Իշխող ուժն ու իր մունետիկներն ինչեր ասես որ չարեցին՝ զրպարտությունների, վիրավորանքների արշավից մինչև կալանավորում:


Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու:


ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան




—

Antonian Lara:
Related Post