X
    Categories: News

«Վարչախմբի փոփոխությունը» շուռ եկավ հենց նախաձեռնողների դեմ

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 40-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։


Պարադոքս է, բայց փաստ, որ վերջին ընտրություններից հետո հենց Իսրայելում և ԱՄՆ-ում է ինչ-որ առումով տեղի ունեցել փաստացի իշխանափոխություն՝ առաջինում կառավարություն կազմելու հանձնարարական է ստացել գործող վարչապետի քաղաքական ախոյանը, իսկ երկրորդում՝ գործող նախագահի կուսակցության մրցակից քաղաքական ուժը վերցրել է խորհրդարանի երկու պալատների աթոռների մեծամասնությունը։


Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր, բայց այս ամենի համար նախ անհրաժեշտ է աներեր կամք, ստեղծագործ միտք և քրտնաջան աշխատանք, այլ ոչ թե պարտվողականության քարոզ։


Իրանագետ Վարդան Ոսկանյան




—

Ani Tigranian:
Related Post