X
    Categories: News

Verelq: Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։


Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։

—

David Nargizian:
Related Post