04.11.2026
Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք՝ երեկ Ուշիի ոլորաններում բախվել էին «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել էին, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
—