Նոյեմբեր 1, 2026
«Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ ՀՀ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի անոնսած արտահերթ ընտրությունների մասին:
Վերջինս նախ նշեց՝ Նիկոլ Փաշինյանը չի որոշում՝ մեր երկրում արտահերթ ընտրություն լինելո՞ւ է, թե՞ չէ: Դա Սահմանադրությամբ է կարգավորվում:
«Արտահերթ ընտրություն կարող է լինել, երբ վարչապետի պաշտոնը թափուր լինի, 2 անգամ վարչապետ չկարողանան ընտրեն, նոր լուծարվի: Ոչ թե վարչապետն է որոշում ԱԺ-ի ճակատագիրը, այլ հակառակը՝ ԱԺ-ն է որոշում վարչապետի և կառավարության ճակատագիրը: Պաշտոնավարման 1 տարին որ լրացավ, ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին: Դու ո՞վ ես՝ որոշես: Ղալաթ կանես, կգնաս արտահերթի: Հեն է՝ մենք քեզ կհանենք, ռադ կանենք, Սամվել Կարապետյանին վարչապետ կընտրենք՝ լավագույն թեկնածուին: Բայց ես Նիկոլ Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ: Էդ բջիջն ասում է՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու համար վարչապետը պետք է հրաժարական տա:
Իսկ ինչի՞ ես հրաժարական տալիս, ընդունո՞ւմ ես, որ չես կարողանում ղեկավարես: Եվրոպացիներն ասում են՝ այ ընկեր, Եվրոպան այստեղ է, դու ուրիշ տեղ ես գնացել, Միջին Ասիայում դու ի՞նչ գործ ունես… Ամբողջ օրը խոսում ես Եվրոպա մտնելուց, միջինասիաներից տուն չես գալիս: COP արեցիր, մի եվրոպացի երկրի ղեկավար չեկավ: Ուզում ես՝ հրաժարական տաս, տուր, տեղդ նորմալ վարչապետ կգա»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Նա նաև նկատեց՝ ՔՊ-ի 64 հոգանոց խմբակցությունում լուրջ խնդիրներ կան:
«Ավելին, Աննա Հակոբյանի ազդեցության տակ եղող պատգամավորներն այս գումարման ԱԺ-ում չկան: Գիտեք՝ Ռուբեն Ռուբինյանին ե՞ն հարգում: Հարգեն, պատգամավորները նիստերին ներկա կլինեն: Չի լինում այնպես, որ Նարեկ Կարապետյանը նիստին ներկա լինի, ու մեր ֆրակցիայից մեկը բացակայի»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով՝ ՔՊ-ի մեծ մասը քաղաքական բազա ու գիտելիք չունի:
«Մի փոքր իշխանության փոփոխություն նշմարվի, Սամվել Կարապետյանի դռան դեմը հերթ է լինելու»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—