X
    Categories: News

Կաշառք տալու և ստանալու համար ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար ա

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:


Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ:


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

—

Tatoyan Vazgen:
Related Post