X
    Categories: News

168: Փաշինյանը գնում է ԵՄ-ից փող բերելու. եթե տան, ուղիղ սրացման կգնա ռուսներ

Հոկտեմբեր 22, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ես չեմ զարմանա, որ մի օր պարզվի՝ իշխող կուսակցությունը հայ-ռուսական հարաբերությունների ջատագով, և սկսեն երգել «Калинка-малинка» երգը:
  • Երբ 2022թ. Ֆրանսիայի քավորությամբ Արցախն այս իշխանությունը հանձնեց ոչնչացման, դա նաև «կռիշի»՝ տանիքի փոփոխություն էր: Այս իշխանության «կռիշը» դարձան Թուրքիան ու Ադրբեջանը կամ հավաքական Արևմուտքը: Նրան ասացին՝ դարձի՛ր հակառուսական պլացդարմ, և քեզ համար ամեն ինչ լավ կլինի: Դրան ՔՊ-ական իշխանությունը համաձայնեց մեծ սիրով՝ դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից, խնդիրներ ստեղծել Իրանի համար: 2025թ. մարտին Ազգային ժողովում ընդունվեց մի ապուշ օրինագիծ Եվրամիության անդամակցության մեկնարկի գործընթաց սկսելու վերաբերյալ, որով ազդարարվում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին՝ դեպի մի միավոր, որը սպառնում է պատերազմել Ռուսաստանի դեմ: Եվ այդ ժամանակ ռուսներն ասացին՝ մի րոպե, հլը կալկուլյատորը բերեք՝ Հայաստանի տնտեսությունը 80-100% ուղիղ սնվում է Ռուսաստանի բյուջեից… 
  • Երբ մեզ ռուսները գազը տալիս են 177 դոլարով, դա նրա համար չէ, որ մենք ունենք Մատենադարան կամ աշխարհի հնագույն քրիստոնյա ազգն ենք: Գազը քաղաքականություն է: Ռուսաստանից է մատակարարվում նաև Հայաստանի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչը՝ ցորենը: Ռուսները կանչեցին սրանց ու ասացին՝ տղե՛րք, չենք ասում՝ մի՛ գնացեք Եվրոպա, բայց եթե որոշել եք գնալ, ուրեմն թող Եվրոպան ձեզ գազ մատակարարի 177 դոլարով, ձեր ապրանքները Եվրոպայում ծախեք, ասֆալտն էլ Ստոկհոլմում ու Ամստերդամում փռեք… Սրանք՝ իշխանությունները, վազեցին Եվրոպա, ասացին՝ տղե՛րք, մենք արդեն Ռուսաստանի դեմ պլացդարմ ենք դարձել, մնացել է 102-րդ ռազմաբազան, էդ էլ կհանենք, պիտի օգնեք մեզ… Նրան Եվրոպայից պատասխանել են՝ գնա՛, սպասի՛ր, կգանք, կասենք: 
  • Գալիս է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ու ասում՝ հայե՛ր ջան, ես ձեր ցավը տանեմ, 50 միլիոն եվրո փող եմ բերել ձեզ, որից 18 միլիոնով օֆիս պիտի սարքենք, մաքսատուրքերը կնվազեցնենք, մեկ էլ Մարտա Կոսը հայկական ծիրանի ջեմ կեփի… Եվրոպան գցեց սրանց, փող չտվեց: Ու հիմա էլ նույն Փաշինյանն ասաց՝ հլը մի հատ կալկուլյատորը բերեք, ու հասկացավ, որ Հայաստանի ՀՆԱ-ն 17%-ով ընկնելու է, իսկ 10%-ից բարձր ՀՆԱ-ի անկումը դեֆոլտ է, երկրի սնանկացում…

Կարդացեք նաև

  • Եվրասիական երկընտրանք․ ԵԱՏՄ-ից «զգուշացումը» և Երևանի ռազմավարական հակասությունները
  • Օսլոյից՝ Պետերբուրգ․ Ուիթքոֆի առաքելության իրական նպատակը և դրա աշխարհաքաղաքական հետևանքները
  • «Փաշինյանը ոչինչ չստացավ»․ Թրամփի նախկին խորհրդական Բոլթոնը՝ ռուս փրանքերների «թակարդում» սկանդալային ձևակերպումներ է արել
  • Երկիրը պահում են չեղած խաղաղությամբ ու սոցիալական իբր բարեկեցությամբ: Խաղաղությունը չկա, մատերիան էլ որ հանում ես, տակը մնում է գազազած ամբոխ: Հիմա վախենում են իշխանություն կորցնելուց, դրա համար ձգտում են ժամանակ ձգել: Ես որ «Ֆրանս պրեսին» Փաշինյանի տված հարցազրույցը լսեցի, մտածեցի՝ այն Ռուսաստանի ԱԳՆ-ում են գրել: Փաշինյանն ասում է՝ հըլը մի րոպե, մի հատ հասկանանք՝ Եվրոպայում մեզ սպասո՞ւմ են: Հաջորդ օրը Վարշավայում Արարատ Միրզոյանն ասում է՝ հըլը մի հատ եկեք պարզենք՝Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ին անդամակցել: Իսկ Վարշավան, չմոռանանք, երիտեվրոպացիների մայրաքաղաքն է:
  • Հարգելի՛ հեռուստադիտող, շատ շուտով դուք լսելու եք հետևյալ նախադասությունը՝ «ժողովուրդ ջան, պատրաստվեք ցուրտ ձմեռների, գների շեշտակի աճի, գործազրկության, գազի գնի թանկացման կամ գազի առհասարակ բացակայության, և դա այն գինն է, որը մենք վճարելու ենք մեր ինքնիշխանության համար»: Սրանք ֆինալին մոտիկ այն կտերն են, որը մեզ տալիս են:
  • Քանզի ներկա իշխանության քաղաքական ինտելեկտի մակարդակը շրիշակից ցածր է, իրենք չեն հասկանում, որ հիմա աշխարհաքաղաքական սահմանների բաժանում է գնում, որի միջոցով գերտերությունները ձևավորում են ազդեցության գոտիները: Ուկրաինական պատերազմի քեյսը հես ա փակվելու է, և եթե անգամ այդ կոնֆլիկտը ժամանակավոր սառեցվեց, ամբողջ Եվրասիական ռեսուրսն այստեղ՝ Հարավային Կովկաս է թեքվելու: 
  • Ռուսաստանն ու Իրանը սկզբունքային որոշում ունեին, որ իրենց կապը չպետք է կտրվի: 
  • Ադրբեջանը դուրս է ընկել ընդհանուր եվրասիական վեկտորից, ու վերադառնալու շանս չունի: Ալիևին չեն ների «ճանաչում եմ երկու գերտերություն՝ ԱՄՆ, Չինաստան» արտահայտությունը:
  • Հայաստանին տրված է մեկ ամսից պակաս ժամանակ՝ կտրուկ փոխելու իր արտաքին քաղաքականությունը՝ կա՛մ դու քո ընդունած էդ օրենքը չեղարկում ես՝ հետ ես կանչում կամ սառեցնում ես, կա՛մ, շնորհավորում եմ, դու ապրելու ես եվրոպական գազի, կոմունալների գներով, եվրոպական ծախսերի պայմաններում, բայց հայկական եկամուտներով, ինչը տեխնիկապես անհնար է: Եվ այստեղ Հայաստանի պրիմիտիվ ռևերսները Ռուսաստանին անարժեք են: Հայաստանին թվում է՝ կարող է գժվեցնել, կատաղեցնել գերտերությանը, հետո ասել՝ եկեք, նստենք, հանգիստ խոսենք: Չի՛ լինում նման բան:

  • Նոյեմբերի 3-4-ին Փաշինյանը գնալու է Եվրոպա: ԵՄ անդամության թեկնածու երկրների համար 15-ամյա փորձաշրջան հաստատելու հարցն են քննարկելու: Բայց այդ ցանկի մեջ Հայաստանը չկա: Հայաստանը նույնիսկ որպես թեկնածու երկիր չի դիտարկվում: Էդ փորձաշրջանն այն պետությունների համար է, ովքեր ԵՄ անդամության համար դիմել էին մինչև 2019 թվականը: ԵՄ-ն օրենք է ընդունել, որ 2020թ.-ից հետո նոր երկրներ չեն ներգրավելու ԵՄ կազմում: Բայց վստահ եմ, որ Փաշինյանը գնա, նրանց փշի-փշի անելու հայտարարություններ են լինելու: Բայց խնդիրը դա էլ չի. Փաշինյանը գնում է փող բերելու: Եթե նրան հաջողվեց 1-2 միլիարդ փող բերել, ոչ թե խոստում, այլ փող, ինքը ուղիղ սրացման է գնալու ռուսների հետ: Դա իրեն 6-8 ամսվա ժամանակային լյուֆթի հնարավորություն կտա:
  • Ունենք մի իրավիճակ, երբ այս իշխանությունը, երկիրը մտցնելով տարբեր ծուղակների մեջ, այնուամենայնիվ, այսօր չունի ռացիոնալ ելք՝ դրանցից դուրս գալու համար:
  • Փաշինյանն ասում է՝ եթե չհաջողվի Ալիևի պահանջով «Արևմտյան Ադրբեջանի» սահմանադրություն ընդունել, մենք կգնանք նոր ընտրությունների ու մեր քաղաքացիներին կհամոզենք, որ ինչ ուզում է լինի, միայն պատերազմ չլինի, իսկ դրա մեջ ներառվելու է նաև Հայաստանի կազմաքանդումը: Ուղիղ չեն ասի, բայց դանդաղ, եռացող կաթսայի մեջ նետվող գորտի սկզբունքով կեփեն: Մարդկանց կվախեցնեն, շանտաժի կենթարկեն, միայն թե կատարեն Բաքվից իջած հանձնարարականը:
  • Այս իշխանությունը ժողովրդից չի վախենում. Ինքը համոզված է, որ ջարդել է ժողովրդին: Իրենց մտավախությունն այն է, թե Պուտինն ու Թրամփը Հարավային Կովկասի հարցում ինչ պայմանավորվածության կգան: Սա է նրանց ամենամեծ վախը, որովհետև քաղաքական այն սալտոն, որը Թրամփն արեց Ուկրաինայի նկատմամբ, սրանց լավատեսության հիմքեր չի տալիս: 
  • Ադրբեջանցիները Փաշինյանին ասում են՝ գիժ ե՞ս, արա, ի՞նչ 2031 թվական, էդ հարցը շուտ պիտի լուծես: Իրեն պարտադրում են արագացնել «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ժամկետները:

  • Երբ TRIPP-ի վերաբերյալ լոլոներ են կարդում, ես հարց ունեմ, որ ասում եք՝ դա Միջանցք չէ, ճանապարհ է, բա կարիքը ո՞րն է՝ ունենալ TRIPP-ի ելքի ու մուտքի ճանապարհ Ադրբեջանի տարածքում: Ձեզ թվում է՝ սրանք էնքան կան, որ TRIPP-ի քարտեզն ունենա՞ն: Սրանց ֆունկցիան այն է, որ մարդկանց համոզեն, որ սրանով Հայաստանի հարավն անեքսիայի չի ենթարկվելու: Հարցնում եմ՝ հայ մաքսավորն իրավունք ունենալո՞ւ է Ադրբեջանից եկած ավտոբուսը կանգնեցնել, մարդկանց իջեցնել, ասել՝ հլը պասպորտներդ ցույց տվեք: Կամ, որ դու քո ճանապարհի վերահսկողությունը հանձնել ես երրորդ երկրի, դու ո՞վ ես՝ իմանաս՝ բեռների մեջ զենք կա՞, թե՞ չէ: Իսկ Հայաստանի քաղաքացին առանց ստուգվելու Ադրբեջանի տարածքով կարո՞ղ է գնալ Ռուսաստան: Եթե TRIPP-ը ճանապարհ է, ես երկու ձեռքով, ոտքով կողմ եմ, բայց դա Միջանցք է, ամերիկյան հովանու տակ ձևավորվող պանթուրանական ճանապարհ, ու դա 2025թ. օգոստոսի 8-ին մխել են ճակատներիս:

Հիշեցնենք. վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր. «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»: Նա, մասնավորապես, ասել էր, որ Թուրքիան և Նախիջևանը կապող՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթգծի հատված մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքից։ Նրա խոսքով՝ այդ 42 կիլոմետրանոց հատվածն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում։

«Թեև դա Հայաստանի տարածքն է, մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանից»,- հայտարարել էր Բայրամովը՝ ավելացնելով, որ այդ հատվածի շուրջ բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի Միջև։ Նախագծման աշխատանքները պետք է ավարտվեն 2026 թվականին, իսկ բուն շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։

Բայրամովը նաև նշել էր, որ Ադրբեջանում դեպի Հայաստանի սահման տանող ավտոճանապարհի շինարարությունն իրականացվել է շուրջ 95%-ով, իսկ երկաթգծի նախագիծը՝ 75%-ով։ Երկու ծրագրերն էլ նախատեսվում է ավարտին հասցնել 2027 թվականին։

  • Իրանի գործողություններից է կախված՝ Չիլիում հաց կլինի՞, թե՞ ոչ, կամ Ավստրալիան ֆոսֆատների մատակարարումն ինչպե՞ս է իրականացնելու: Այս մակարդակն է: Ու չի բացառվում այս պայմաններում հոկտեմբերի վերջից՝ 25-ից մինչև նոյեմբերի 5-ը Թրամփը «ход конем» կանի: Չպետք է մոռանալ, որ Իրանի հարցը ռուս-ամերիկյան բանակցությունների մաս է:
  • Փաշինյանը փորձում է մաքսիմալ չեզոքացնել այն մարդկանց, ովքեր հայ մնալու սկզբունքային որոշում ունեն: Եթե մարդը դրա հետ մեկտեղ՝ ունի ռեսուրս, կուսակցության լիդեր է, ինչպես, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը, ինքն ուղիղ հակասության մեջ է այս իշխանության որդեգրած քաղաքականության հետ, դու արդեն նրանց թշնամի ես: Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացվողը նաև քինախնդրություն է: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ծառուկյանի հետ, տրամաբանական է այս իշխանության տեսլականի ներքո: Իրենք Ծառուկյանին ատում են, որովհետև ինքը չի համաձայնել ու չի համաձայնելու փոխել իր հայկականությունը, մարդ մնալու իրավունքն ինչ-որ բանի հետ: Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ասաց՝ ես կարողությունը Հայրենիքի հետ երբեք չեմ փոխի: Սա ամեն ինչ բացատրում է, սա է կարևորագույն պատասխանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Garo Vardanian:
Related Post