X
    Categories: News

Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին:


Ընդդիմադիր թեկնածուն մեղադրվում է՝ իբրև ընտրակաշառք է տվել ՈՒՀ ավագանու թեկնածուին:


 «Ուժեղ Հայաստանը» այս ամենը զավեշտ է որակում:


Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվել Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել է 14 անձ, նրանք  «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներն են։


Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 25-ին:

—

Babken Chilingarian:
Related Post