X
    Categories: News

Վաղ առավոտից Ստեփանավանում ձերբակալում են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցներին

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:


Այս մասին հայտնում է Անդրանիկ Գևորգյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»։


Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։

—

Chakhmakhchian Vatche:
Related Post