Հոկտեմբեր 16, 2026
Այսօր COP-17 միջոցառումների շրջանակներում 168.am-ը հարց ուղղեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին՝ Իրան կատարած այցի և այցի ընթացքում ԹՐԻՓՓ-ի հետ կապված իրանական կողմի հայտնած մտահոգությունների վերաբերյալ։
Հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԺ-ում այս հարցին անդրադարձել է, սակայն առիթը կօգտագործի ևս մեկ անգամ անդրադառնալու։
«Այն մեկնաբանությունները, թույլ տվեք ասել՝ այն «սոուսը», որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները ԹՐԻՓՓ-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ՝ էականորեն հեռու են իրականությունից, կարող եմ ասել, որ էականորեն ուռճացված են։ Անշուշտ, իրանական կողմում կան հարցեր, այդ հարցերի պատասխանները տրվել են։ Իմ տպավորությամբ՝ իրանական կողմն այս ընթացքով բավարարված է։
Օրինակ, իրանական կողմն ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն ԹՐԻՓՓ-ի երկայնքով, չի լինելու, ասում ենք՝ չի լինելու։ Նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ պատասխանում ենք՝ չի լինելու։ Իրենք էլ ասում են, որ եթե չի լինելու, կպնելու են, երկաթուղային ցանցը կարող են օգտագործել»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Լրագրողները հիշեցրին Ղալիբաֆի այն մտահոգությունը, որ արտաքին ուժերի ներկայությունն ապակայունացնում է տարածաշրջանում իրավիճակը: Ըստ նախարարի, դասագրքային ճշմարտություն է, որ արտաքին երրորդ կողմի ներկայությունը երկուսի հարաբերություններում՝ միայն բարդացնելու է այդ երկուսի կյանքը։
«Այնպես չէ, որ ես գնացել եմ, ու այդ հարցն ինձ տրվել է, այդ հարցը տվել են մեկ տարի առաջ, ու պատասխանը եղել է»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
—