X
    Categories: News

«Իրական Հայաստան»-ով ամրապնդում է պարտությունը. ո՛չ խաղաղություն կունենաս, ո՛

Հոկտեմբեր 17, 2026

168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանն է։

Զրույցի ընթացքում Վահան Զանոյանի մի շարք ուշագրավ արձանագրումներ՝ ստորև․

  • Այսօրվա վարչակազմի (նույնիսկ ես մի քիչ դժվարանում եմ ասել՝ հայկական կողմի)` 2020 թ․-ի պատերազմից ի վեր արտաքին քաղաքականությունը պարպված է գրեթե հարյուր տոկոս վախով: Ես չեմ ասում՝ պետք է ելնեն Ալիևի պես հոխորտան, որևէ ձևով պատերազմ հրահրեն, դա չէ խոսքը, բայց այսաստիճան վախով կառավարել ամբողջ արտաքին քաղաքականությունը՝ ավելի վնաս է տալիս Հայաստանին, պարտությունն ավելի է ամրագրում և պարտությունը մեր հոգեբանության մաս է դարձնում:
  • Ալիևը հաստատ խաղաղության նպատակ չունի։ Ես համոզված եմ՝ եթե Ալիևը խաղաղություն ուզեր, նախ այդ տեսակի հոխորտանքներ չէր անի, մեր ամբողջ ազգը ֆաշիստ չէր կոչի, մեր գերիներին ֆաշիստ չէր կոչի ու նախ գերիներին չէր պահի այսքան երկար ժամանակ, Արևմտյան Ադրբեջանի խոսույթը կդադարեցներ մինչև հիմա, մեր գրավված հողերի վերադարձի հարցում բարեկամեցողություն ցույց կտար։ Ես համոզված եմ՝ Ալիևն այս խաղաղությունը ստորագրելու նպատակ չունի, և իր այդ վարքագիծը համընկնում է այդ նպատակ չունենալու հետ: Իսկ մեր կողմն այնքան հուսահատորեն է ուզում այս խոստացված խաղաղությունը բերել ժողովրդին, որ ամեն տեսակի զիջումների դիմում է: Այս նույն սինդրոմն է, որ մինչև հիմա տեսել ենք, և սա պարզապես մի նոր քայլ է այդ նույն նախկին սինդրոմների մեջ:
  • «Իրական Հայաստանի» օրակարգը մեր ձախողումներն արտահայտելու և ազգի մտածելակերպն ապազգայնացնելու ձև է: Իսկ դպրոցներին սա պարտադրելու ամենամեծ վտանգն այն է, որ մենք միայն չենք խոսում այլևս այսօրվա մասին․ մենք խոսում ենք նույնիսկ ապագան ապազգայնացնելու մասին: Շատ վտանգավոր երևույթ է: Սա միայն պարտությունն ամրապնդել է․ ուրիշ բան չէ: Պարտությունն ամրապնդելով՝ ո՛չ խաղաղություն կունենաս, ո՛չ ապագա կունենաս:
  • Սփյուռքը և Հայաստանն իրարից բաժանելու քաղաքականությունը միշտ եղել է մեր արտաքին թշնամիների կողմից, բայց բնավ չի եղել ներսից։ Նույնիսկ Սովետի այդ դաժան տարիների՝ ստալինյան ժամանակներում, այստեղ կային այնպիսի հայրենասեր մտավորական մարդիկ՝ գիտնականներ, բանաստեղծներ, գրողներ, մտածողներ՝ Սիլվա Կապուտիկյան, Վիկտոր Համբարձումյան, Ռաֆայել Իշխանյան, Բաբկեն Չուգասզյան, Աբրահամ Ալեքյան և այլք, որոնք ազգային ոգին ողջ պահեցին, այդ կապը պահպանեցին սփյուռքի հետ, և շատ հաճախ՝ իրենց անվտանգությունը ռիսկի տակ դնելով: Բայց այսօր հետաքրքրականն ինչ է՝ մենք ներսից ընդունում ենք այդ բոլորը, ներսից ենք անում: Երբ որ ներսից փորձում ենք այդ կապը խզել։

Կարդացեք նաև

  • ԻՍԿ ՎՏԱՆԳԸ ՎԵՐԱՑԵ՞Լ Է… Ալիևին տրված նվերներն անվճար չէին. Թուրքիան և Իսրայելը պահանջում են Արցախում հաղթանակի իրենց փայը. Ռուբեն Մելքոնյան
  • Այս իշխանության ասածները պարզ խաբեություն ու անմտություն են, Արցախը հնարավո՛ր էր և պե՛տք էր պահել․ Ալեքսան Հակոբյան
  • Հավսա՛ր, զգա՛ստ դեպի… բարեփոխո՞ւմ, թե՞ վիզուալ փոփոխություններ․ ո՞ւր ենք տանում հայկական բանակը
  • Մեր մեծագույն կապիտալ ունեցողներն այսօր բանտերում են, կամ կալանքի տակ են: Ռուբեն Վարդանյանը, որ ամենամեծ բարերարներից մեկն է ժամանակակից․ հարյուրավոր միլիոնների ներդրումներ է արել կրթական, առողջապահական, տուրիզմի․․․ ոլորտների մեջ, այսօր Բաքվի բանտում է, այլք՝ այստեղ կա՛մ տնային կալանքի տակ են, կա՛մ բանտում։ Այստեղ մի կարևոր հարց կա՝ եթե հայկական կապիտալը մենք կալանավորում ենք, կամ թույլ ենք տալիս, որ թշնամին կալանավորի, ինչպե՞ս պիտի փոխարինվի դա: Եթե սփյուռքի կողմից փոխարինվի՝ մի բան, բայց եթե օտար՝ մանավանդ թշնամի կապիտալի կողմից փոխարինվի, բոլորովին տարբեր բան է, և երկարաժամկետ մեծ նոր վտանգներ են սպառնալու երկրին։
  • Եկեղեցու դեմ եղած հալածանքը նույն ապազգայնացման մասերից մեկն է, քանի որ մեր հնագույն և ամենամնայուն ինստիտուտներից մեկն է Հայ Առաքելական եկեղեցին, վերջիվերջո, չմոռանանք, և մեր ազգային ոգին պահող, մեր ազգային դիմագիծը, նկարագիրը պահող ամենակարևոր ինստիտուտներից մեկն է։ Փաստ չունեմ, բայց համոզված եմ, որ այս ապազգայնացման քաղաքականությունը թելադրված է մեր այսօրվա վարչակազմին, քանի որ Հայաստանն ընկճելու և վերջնականապես պարտության մղելու, առանց ռազմական գործողության գրավելու միակ ձևն այս երկիրը լրիվ ապազգայնացնելն է։
  • Ազգային անվտանգության ամենակարևոր գործոններից մեկը միայն բանակը չէ․ ազգային ժողովրդական մակարդակի վրա պայքարելու կամքն է, ինքդ քեզ պաշտպանելու կամքն է։ Այդ վախով ապրելու հոգեբանությունը պետք է վերանա մեր միջից։ Եթե չվերանա, մենք միայն թշնամուն ենք քաջալերում, ոգևորում, որ՝ եկեք, ինչ կուզեք՝ արեք․ այստեղ ընդդիմադիր չկա, ընդդիմացող չկա։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Hovik Karapetian:
Related Post