X
    Categories: News

«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գե

Հոկտեմբեր 16, 2026

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նահանջ երգով…

Փաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերությունները եղբայրական են։

Ես միայն ուրախ կլինեմ, երբ հայ-ռուսական կապերն իրապես եղբայրական լինեն, քանի որ դա բխում է ՀՀ շահերից։

Բայց այդ դեպքում ինչո՞ւ էր ՔՊ-ն հայտարարում ՌԴ-ի կողմից մղվող «հիբրիդային պատերազմի» մասին։

ՔՊ-ի անդամներն էին համարում ՌԴ-ն ՀՀ -ի ինքնիշխանության սպառնալիք։

ՔՊ-ի առաջնորդն էր, ըստ էության, ռուսական ռազմական ներկայությունը մտահոգիչ համարում:

Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում։

Թե՞ հերթական անգամ իրավիճակ փոխվեց»:

—

Alex Jidarian:
Related Post