X
    Categories: News

Ցավեր ունեմ, երեխաներն ահավոր հոգեվիճակի մեջ են. Անի Ավետիսյան

Հոկտեմբեր 13, 2026

Շաքի գյուղում սեփական երեխաներին ադրբեջանցի զինծառայողի հարձակումից պաշտպանած Անի Ավետիսյանը շարունակում է բուժումը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Հասարակական լայն արձագանք ստացած միջադեպից հետո քաղաքացիների և տարբեր նախաձեռնությունների այցելությունները տուժած կնոջը չեն դադարում:

Անի Ավետիսյանի հիվանդասենյակում միշտ թարմ ծաղիկներ կան, պատվոգրեր, մեդալներ և նվեր գրքեր:

Խիզախության համար քաղաքացիական նախաձեռնությունները նրան հանձնել են «Մայր հերոսուհի» խորհրդանշական շքանշան:

Կարդացեք նաև

  • Փաշինյանին շտապեցնում են․ Ալիևի՝ հայ հանրության հետ ակտիվ աշխատելու հանձնարարականը գործի է դրվում
  • Նիկոլն ո՞վ է, որ Կաթողիկոս նշանակի. գնում ես Եռաբլուր, տեսնում ես 2018-ի հետևանքը. Վահե Բեգոյան
  • «Անին այս պահին վիրահատվում է. Անին ու ամուսինը երբ տուն են մտել, ինքը դռան հետևում է եղել՝ ամբողջ ընթացքում զենքը երեխաների վրա պահած». Արփի Ավետիսյան

Անին արդեն իսկ ենթարկվել է մի քանի վիրահատությունների, սակայն առջևում դեռ նոր միջամտությունների անհրաժեշտություն կա:

Անին ֆիզիկական ծանր վիճակի պատճառով հրաժարվեց հարցազրույցից։

«Ցավազրկող են արել, ցավեր ունեմ,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա, իսկ երեխաների մասին հարցին ի պատասխան` ասաց,- Ահավոր հոգեվիճակի մեջ են»։

Ամսվա սկզբին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է Ավետիսյանների առանձնատուն:

39-ամյա կինը տանը գտնվող անչափահաս երեխաներին պաշտպանելու նպատակով ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել զինված ադրբեջանցուն` ստանալով ազդրի և ձեռքի ծանր հրազենային վնասվածքներ, ինչպես նաև կորցրել ձախ ձեռքի մատը:

ՀՀ քննչական կոմիտեն Անի Ավետիսյանին և նրա երկու երեխաներին ճանաչել է տուժող: Ներխուժած զինծառայողը կալանավորված է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի և սահմանն ապօրինի հատելու համար:

—

Antranik Varosian:
Related Post