X
    Categories: News

ՀՀ ԱՆ-ն և Համաշխարհային բանկը քննարկել են արդարադատության թվայնացման առաջնահե

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։


Հանդիպման ընթացքում ամփոփվել են «Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի» (PSMP4) շրջանակում Արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախագծերի ընթացիկ արդյունքները և քննարկվել հետագա ռազմավարական առաջնահերթությունները։


Արձանագրվել է զգալի առաջընթաց էլեկտրոնային քրեակատարողական համակարգի (e-Penitentiary) մշակման գործընթացի մեկնարկի, էլեկտրոնային նոտարիատի (e-Notary) նոր համակարգի մշակմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետագա բարելավման ուղղությամբ:


Կարևորելով թվային բարեփոխումների կայունությունը՝ երկուստեք շեշտադրվել է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։ Ապագա համագործակցության շրջանակում նախատեսվում է անդրադառնալ միասնական դատական կառավարման համակարգերին, արխիվային համակարգի բարեփոխմանը, արդարադատության ոլորտի տարբեր ուղղություններում արհեստական բանականության գործիքների ինտեգրմանը և դատական համակարգի լայնամասշտաբ թվային տրանսֆորմացիային:

—

Boris Nahapetian:
Related Post