Հոկտեմբեր 8, 2026
Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ եթե ադրբեջանցի զինվորը կալանավորված է, ենթադրվում է, որ հարցաքննվում է:
«Ես էդ գործը վարող քննիչը չեմ, ասում եք՝ ինչի գնահատական չեմ տալիս, ես տվել եմ գնահատական: Ես ասում եմ, որ ադրբեջանցի զինվորը հանցագործություն է կատարել, այդ թվում՝ մեր օրենսդրությամբ ապօրինի սահմանը հատելն է հանցանք:
Բայց քանի որ լինում են դեպքեր, որ մոլորվում են, և մեր զինվորները… Ես ասում եմ՝ եթե էդ դեպքը չլիներ, մենք ադրբեջանցի զինվորին տված կլինեինք: Բայց հանցանք է տեղի ունեցել, դրա համար չենք տվել էդ զինվորին: Էդ ի՞նչ արտահանձնման թեմա է, տենց թեմա չկա, մենք չենք քննարկում: Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա։ Նման բան չկա: Ադրբեջանն ինքն էլ քրեական գործ է հարուցել, հայտարարություն է տարածել։
կարող է ուզենա իրենց քրեական գործով էլ հետաքննություն անցկացնել: Էդ զինվորը որ գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ։ Ես թեման չեմ հասկանում՝ ի՞նչ եք քննարկում, ի՞նչ արտահանձնում, ո՞վ է ասել՝ արտահանձնում: Ասում եք՝ իսկ կարող է երբևէ…, այսինքն, ասեմ, որ էդ զինվորը ցմահ մնալու է Հայաստանո՞ւմ: Ասեք՝ ինչքան մնա Հայաստանում, ասեք՝ իմանանք: Ես դատավոր չեմ, էդ արարքը պետք է որակվի: Դատավճիռ պիտի լինի, որ հասկանանք՝ ինչ է այդ դատավճիռը, և ինչ են ենթադրում իրավական ընթացակարգերը: Գնահատական եմ տալիս, ասում եմ՝ հանցագործություն է արել, ընդ որում՝ մի քանի հանցագործություն է արել, բայց կուլմինացիան մեր քաղաքացու վրա կրակելն է։
Չեմ ասում՝ այ, թող գնա, դատավճիռ կայանա, երեք ատյաններով անցնի, գա, կբացեմ դատավճիռը, տեսնեմ՝ հանցանք արե՞լ է, թե՞ ոչ։ Ասում եմ՝ հանցանք է արել, բայց դիվերսիա՞ է արել, դիվերսա՞նտ է, այդ ո՞ր երկրում է լսված, որ զանգեն, ասեն՝ մի հատ դիվերսանտ ենք ուղարկել,- շարունակեց նա՝ հավելելով,- Ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ է հանցագործ, Գագիկ Ծառուկյանն էլ է հանցագործ, Սամվել Կարապետյանն էլ է հանցագործ»:
Մանրամասները՝ տեսանյութում
—