X
    Categories: News

Չեմ բացառում՝այդ ադրբեջանցի դասալիքը հանձնվելու է Ադրբեջանին՝ ոչնչի դիմաց․ Նա

Հոկտեմբեր 7, 2026

Նիկոլ Փաշինյանն օրերս էլի հարցազրույց է տվել․ այս հարցազրույցն էլ չի անցել առանց աղմկահարույց հայտարարությունների, և հանրային քննարկումների ծիրում է հայտնվել հատկապես 2 դրվագ՝ սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողի վերադարձի մասին նրա դիտարկումը և Վեհափառ Հայրապետի շուրջ հյուսված պատումների շարքը։

«Գնացեք հարցրեք՝ դուք Կտրիճ Ներսիսյանի աղջի՞կն եք, թե՞ չէ»,- հարցազրույցում հորդորում է Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքը, պատվի և բարի համբավի պաշտպանության իրավունքը․.․ և, ի վերջո, պետության և եկեղեցու անջատ լինելու սահմանադրական սկզբունքը:

Փաշինյանի այս և այլ հայտարարությունները վաղուց չեն զարմացնում ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանին։ 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց․ «Ամեն օր զարմանում են, որ նա մի նոր կարմիր գիծ հատել է․ ես չեմ զարմանում, բացարձակ։ Քիչ առաջ տեղեկացա, որ ձերբակալում են Արթուր Դանիելյանին ֆեյսբուքյան գրառման համար, և դա ևս զարմանալի չէ արդեն այս իրականության մեջ։

Իհարկե, ՀՀ Սահմանադրության մեջ հստակ արձանագրված է, որ մարդու անձնական կյանքն անձեռնմխելի է, և որևէ մեկն իրավունք չունի՝ ո՛չ իրավական առումով, ո՛չ էլ բարոյական առումով գնալ և հարցնել՝ դուք ո՞ւմ աղջիկն եք, կամ՝ ո՞վ է ձեր հայրը, և ո՞վ է ձեր մայրը։ Եվ անգամ, եթե տեսականորեն ընդունենք՝ Վեհափառը զավակ ունի, այդ հարցը բացառապես եկեղեցու ներքին քննարկման հարց է, որովհետև քանի դեռ մեր Սահմանադրությունից չի հանվել դրույթը, որ եկեղեցին անջատ է պետությունից, և քանի դեռ մեր Սահմանադրության մեջ չի ամրագրվել դրույթ, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի որոշելու բոլորիս անձնական կյանքը՝ ով ում հետ ամուսնանա, ով ումից երեխա ունենա կամ չունենա, այդ դրույթը գործում է»։

Կարդացեք նաև

  • «Մեր երկրի ղեկավարը պետք է ինքնասիրություն ունենա, 2020 թվականին անհետ կորածներին պահանջի, հետո Ալիևին թույլ տա, որ խոսի 90-ականների անհետ կորածներից». Անահիտ Ադոյան
  • Ալիևը պահանջել է պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ ադրբեջանցի պատանդներին խոշտանգելով սպանելու համար․ Փաշինյանը առևանգման «ռիսկ է ստեղծել» հայ զինվորների համար
  • «Д-30»-ները երկու հաղթական պատերազմի են մասնակցել, երևի այդ ատելությունից էր՝ Ալբերտի նկարը ջնջեցիր. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին

Նաիրա Զոհրաբյանը չի պնդում, թե եկեղեցում խնդիրներ չկան, և ինքը՝ որպես լրագրող և պատգամավոր, բազմիցս անդրադարձել է նաև կուսակրոնության խնդրին, բայցև վերահաստատեց՝ այն բացառապես եկեղեցու խնդիրն է։

Քաղաքական գործիչը հիշեցրեց վատիկանյան համաշխարհային սկանդալները՝ հավելելով, սակայն, որ կարդինալների՝ ընդհուպ ծանրագույն՝ պեդոֆիլիայի մեղադրանքի դեպքում, Իտալիայի իշխանությունը որևէ կերպ չի միջամտել կաթոլիկ եկեղեցու գործերին։

«Բայց քանի որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ մի մարդ որոշում է ամեն ինչ, մենք ամեն օր և ամեն ժամ բախվելու ենք այսպիսի իրավիճակների»,- ասաց նա։

Փաշինյանիզմներից հերթականին՝ «․․ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը, որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու ․․․» հայտարարությանն անդրադառնալով էլ՝ Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց․ «Ակնհայտ է՝ Ադրբեջանը փակել է խնդիրը, հասկացրել է, որ դրա դիմաց չուզեք գերի (այսպես կոչված, դասալիքի դիմաց, որն անխոչընդոտ անցել է, հասել Շաքի՝ այն դեպքում, երբ որ Շաքին նույնիսկ սահմանամերձ գյուղ չի․ պատերազմից հետո ևս մեկ անգամ հստակեցվեց սահմանամերձ գյուղերի ցանկը՝ 82 գյուղ, և այնտեղ Շաքին չկա):

Եվ եթե անգամ կարելի է հասկանալ, որ Արցախի քաղաքական էլիտային իրենք որպես լրջագույն ռազմավար են պահում, ապա այնտեղ մենք ունենք ռազմագերիներ, որոնց հետ կարելի էր փոխանակել․ օրինակ, մի երիտասարդ, որին, ասենք, մեղադրանք է առաջադրված արցախյան առաջին պատերազմին՝ 1991 թվականի պատերազմին մասնակցելու համար՝ այն դեպքում, երբ նա ծնվել է 1992թ.։

Բայց սա է մեր իրականությունը, և քանի դեռ այս իշխանությունը կա, ամեն օր այսպիսի հայտարարություններ հնչելու են։ Ես չեմ բացառում՝ շատ շուտով այդ ադրբեջանցի դասալիքը, որի պաշտպանությունը, կարծես թե, ստանձնել է նաև Արամ Զավենի Սարգսյանը` հայտարարելով, թե նա ենթարկվում էր բռնության իր զորամասում և դրա համար է լքել զորամասը, հանձնվելու է Ադրբեջանին՝ ոչնչի դիմաց»։

—

Ara Felekian:
Related Post