X
    Categories: News

Բաքվի ծրագրերը պետք է դարձնել «Ալիևի մեծագույն գլխացավանքը»

Չորս տարի է՝ ես առավոտից երեկո՝ առանց հոգնելու, առանց հետքայլ անելու, փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ։ Ու դա պետք է կանխել քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական գործիքներով։ Այդ չորս տարվա ընթացքում իշխանական տարբեր խմբեր բազմիցս թիրախավորել են ինձ, թե իբր չկա տենց բան։


Հիմա թե՛ իրենք են ասում, որ սա ազգային անվտանգության խնդիր է, թե՛ իրենց հարող ալիքներն են սկսել «նկատել» Ադրբեջանի պաշտոնյաներից հնչող վտանգավոր տեքստերը։ Ի գիտություն ասեմ՝ վերջերս Բաքվի քարոզչական աղբյուրներից մեկը հոդվածով անդրադարձել էր իմ հոդվածին, որտեղ ես փաստերով ապացուցում եմ այդ զավթողականությունը։ Իրենց պատասխան հոդվածում որևէ փաստարկ չկար այն մասին, որ իմ պնդումը սխալ է, հակառակը՝ ապացուցեցին այդ նյութով, որ ես ճիշտ եմ:


Եվս մեկ անգամ համոզված ասում եմ՝ սա կարելի է դարձնել Ալիևի մեծագույն գլխացավանքը, ուղղակի որպես առաջին քայլ պետք է այս վտանգը կոչել իր անունով՝ ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ծրագիր։


Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե չորս տարի վատնել եք միայն նրա վրա, որ հասկանաք, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ապա քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել․․․


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post