X
    Categories: News

Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգա

Հոկտեմբեր 2, 2026

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է. «Այդպես էլ հանրությունը նորմալ ու ամբողջական բացատրություն չի ստացել ու համոզված եմ՝ չի էլ ստանա, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը, հայտնվել Սյունիքի բնակավայրերում և տեղաշարժվել հայկական տարածքով։

Առավել ևս, որ սա առաջին նման դեպքը չէ։ Հատկապես Սյունիքում նախկինում ևս արձանագրվել են նմանատիպ միջադեպեր։ 2023 թվականին երկու ադրբեջանցի զինծառայողներ հայտնվեցին Բնունիսի և Աշոտավանի հատվածներում՝ Հայաստանի տարածքի խորքում։ Մի քանի օր շարունակ «տուրիզմով» զբաղվեցին Սյունիքում: 2024-ին Տեղ գյուղի հատվածում երկու ադրբեջանցի զինծառայողներ ևս սահմանը հատել էին ու դիմադրություն ցույց տվել:Նման դեպքերից հետո ադրբեջանցի զինծառայողները արագացված կերպով վերադարձվել են Ադրբեջանին։

Հետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ են նման միջադեպերը պարբերաբար տեղի ունենում հատկապես Սյունիքում։ Ինչպե՞ս է հնարավոր զինված անձանց համար հատել պետական սահմանը և երբեմն զգալի տարածություն անցնել՝ առանց ժամանակին հայտնաբերվելու։ Հարցն այն է, որ նմանատիպ դեպքերը ոչ միայն սահմանային վերահսկողության բացերի հետևանք է,այլ պետք է ուսումնասիրվեն նաև այդ ներթափանցումների հնարավոր այլ նպատակներ ևս։

Նույնիսկ հասարակ տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում՝ արդյոք նման կրկնվող դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու, մարդկանց համոզելու, որ իրենց բնակավայրերն անվտանգ չեն և երկարաժամկետ հեռանկարում խթանել արտագաղթը։

Փոխանակ ցանկացած նմանատիպ միջադեպերը դառնան լուրջ քննության առարկա՝ պարզելու սահմանը հատելու ճշգրիտ վայրերը, երթուղին, հնարավոր աջակցությունները, նպատակը և սահմանային անվտանգության համակարգում առկա բացերը, մեկ զանգի հրամանով հապճեպ հանձնում են ալիևին, որ հանկարծ չջղայնանա…

Եթե ամեն նման դեպքից հետո Բաքվից մեկ զանգը բավարար է, որ դիվերսանտների վերադարձի հարցը արագ լուծվի, ապա ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով…»:

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post