սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Իրանցի կանանց ձեռարվեստի ցուցահանդեսի» պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի Կապույտ մզկիթում։
Ցուցահանդեսում կներկայացվեն իրանցի կին արվեստագետների և ձեռներեցների ստեղծագործական աշխատանքները՝ զարդարվեստ, ասեղնագործություն, գեղարվեստական մետաղագործություն, խեցեգործություն, գործվածքներ, գորգեր և դեկորատիվ-կիրառական արվեստի այլ նմուշներ։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև ասեղնագործության աշխատարան։
📅 Բացում՝ հոկտեմբերի 3, ժամը 15։00
🗓️ Ցուցահանդես՝ հոկտեմբերի 3–9, 2026 թ.
📍 Երևանի Կապույտ մզկիթ, Մաշտոցի պող. 12
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ միջոցառմանը։
—