X
    Categories: News

Շոլտ Նեմեթը ԵԽԽՎ ամբիոնից քննադատեց ՀՀ իշխանություններին. «Եպիսկոպոսների ձերբ

Սեպտեմբեր 28, 2026

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական զեկույցի քննարկման ժամանակ Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և փոխկապակցվածներ (ECPA) խմբի անունից ելույթ ունեցած Շոլտ Նեմեթը քննադատեց ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը:

Նա նախ նշեց, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու Հայաստանի ընտրություններին։

«Միայն մեկ դիտարկում կցանկանայի անել և ձեր ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա։ Կրոնի ազատությունը պետք է հարգվի, և եպիսկոպոսների ձերբակալությունը համահունչ չէ հիմնարար ժողովրդավարական ազատություններին։ Նաև կցանկանայի ողջունել մեր նոր գործընկերներին կազմակերպությունում, և հուսով եմ, որ ապագայում մենք կկարողանանք աշխատել մեր կազմակերպության հիմնական սկզբունքներին համահունչ»,- նշեց Նեմեթը:

—

Karakhanian Suren:
Related Post