X
    Categories: News

ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը շողոքորթում էր թշնամաբար տրամադրված պետությանը. Տարո

Սեպտեմբեր 28, 2026

«Գերիների հարցով ՄԱԿ-ի ամբիոնից չհնչեց այն, ինչ բոլորը սպասում էին»,- այս մասին այսօր   «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանն, անդրադառնալով  ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին և գերիների ազատ արձակման պահանջի ձևակերպմանը:

Նա ընդգծեց, որ  ՄԱԿ-ի ամբիոնից չարտասանվեց այն, ինչ բոլորի կողմից ակնկալվում էր գործադիր իշխանության ներկայացուցչից, ով սահմանադրական պարտականություն ունի պաշտպանել սեփական քաղաքացիներին ոչ միայն երկրի տարածքում, այլև այլ երկրների տարածքներում: «Բնականաբար, այն շողոքորթությունը, որ հորդում էր այդ ամբիոնից թշնամաբար տրամադրված պետության նկատմամբ, մեծ զարմանք է առաջացնում:

Չպետք է ուրախանանք այն փոքրիկ դրվագով, որ նա հնչեցրեց ցանկություն, որ վերադարձ պետք է տեղի ունենա: Մի բան գիտեմ, որ թե մարդկային հարաբերություններում, թե պետության հարաբերություններում սեփական արժանապատվությունը չգիտակցող անհատն արժանի չէ այդ արժանապատվությանը, և դա ամբողջ միջազգային հանրությունը գիտակցում է, որովհետև նույն դիվանագիտական հարաբերությունները մարդկային հարաբերություններից ածանցյալ են»,- այսպես բնորոշեց իրավիճակը Տարոն Սիմոնյանը:

—

Badalian Vardan:
Related Post