X
    Categories: News

Բթացնում են մարդկանց բարոյական ապրումները՝ նոր կորուստներ նախապատրաստելու համ

Սեպտեմբեր 28, 2026

Մինչ գործող իշխանությունը միջազգային հարթակներում ակտիվորեն առաջ է մղում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը, երկրի ներսում նկատվում են պատմական հիշողության խմբագրման հստակ միտումներ։ Այս համատեքստում 44-օրյա պատերազմի մեկնարկի՝ սեպտեմբերի 27-ի խորհուրդը պաշտոնական մակարդակով տարեցտարի ավելի է ու ավելի է անտեսվում։

Հետադարձ հայացք գցելով նախորդ տարիների արարողակարգերին՝ կարող ենք արձանագրել պաշտոնական մոտեցումների կտրուկ փոփոխությունը.

2021-2022 թվականներին՝ պատերազմի առաջին տարելիցներին, իշխանության ներկայացուցիչները «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելում ամբողջական կազմով։

2023 թվականին տարելիցը համընկավ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման և հայաթափման ծանրագույն օրերի հետ, ինչի պատճառով իշխանությունները խուսափեցին լայնածավալ հանրային արարողություններից։

Կարդացեք նաև

  • Խփեցին քնած տղերքին… չարթնացան… հրաման կար, չթողեցին դպրոցներ. արթո՛ւն եղեք, ջնջում են հային
  • Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում բավականին ուշագրավ փաստեր է ներկայացրել, փակագծերը չեմ կարող բացել. Գեղամ Մանուկյան
  • 35 տարվա ընթացքում չեմ տեսել խաղաղության որևէ գործընթաց՝ պատանդների առկայությամբ. Հրայր Բալյան

2024-2025 թվականներին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնական այցեր պանթեոն ընդհանրապես չիրականացվեցին։

Արդեն 2026 թվականին իշխանության որդեգրած քաղաքականության հակասությունները՝ յուրատեսակ «պերճանքն ու թշվառությունը», ի հայտ եկան Հանրային հեռուստաընկերության շուրջ բռնկված եթերային սկանդալով․ սեպտեմբերի 27-ին, երբ քաղաքացիների հոսքը դեպի «Եռաբլուր» չէր դադարում, Հանրայինի գլխավոր՝ «Առաջին ալիքը», որն ունի ամենամեծ լսարանը, եթեր հեռարձակեց տոնական տրամադրություն ապահովող «Ֆեստիվառ» երաժշտական նախագծի համերգը, ինչը հանրային լայն դժգոհության և քննադատության ալիք բարձրացրեց։

Ո՞ւմ համար են համերգները, ինչի՞ համար է սա արվում, հոգեբանական ի՞նչ թակարդ կա այստեղ, և արդյո՞ք այս վարքագիծը կաշխատի այն ժողովրդի վրա, որը մինչև ուշ գիշեր բարձրանում էր «Եռաբլուր» պանթեոն․ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց հոգեբան Կարինե Նալչաջյանին։

«Այս բեմերից զատ՝ հետնաբեմ էլ կա… թե՝ այս ֆոնին ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, ի՞նչ նոր կորուստներ են նախապատրաստվում, ի՞նչ նոր արհավիրքներ են նախապատրաստվում,- մեր հարցադրումներին ի պատասխան՝ նախ արձանագրեց հոգեբանը, ապա հավելեց,- Նորմալ է, որ մարդիկ հիշեն իրենց հաղթանակները, բայց անբնական է, եթե մերը զոհերը, այդքան արյունը մոռացվի․ այնպիսի մի արհավիրք է եղել մեր կյանքում, որ դա մոռանալն ուղղակի անբարոյական է։

Ո՞րն է թակարդը․ գիտե՞ք, որպեսզի իրենց հետին նպատակներին հասնեն՝ երկրի թուլացմանը, կործանմանը, ապա պետք է մարդկանց բարոյական ապրումները բթացնեն։ Կա վախ, որ ժողովուրդը կընդվզի, ոտքի կկանգնի, որ պահանջատեր կդառնա, կկանգնեցնի իրենց, և դրա համար ի՞նչ են անում՝ ամենացածր մակարդակի ապրումների վրա են աշխատում»։

Կարինե Նալչաջյանը նկատեց՝ քանի որ մարդիկ դեպի հաճույքը ձգտող արարածներ են, հետևաբար՝ նմանատիպ տեխնոլոգիաներով հաճույքի սկզբունքի վրա են աշխատում։

«Այսինքն` մեզ հեռու են պահում ավելի բարձր պահանջմունքներից, ավելի բարձրագույն ապրումներից՝ սիրուց, զավակից, կյանքից, հայրենիքից, և այս ֆոնի վրա էլ հետնաբեմում անում են այն, ինչ անում են»,- պարզաբանեց նա։

Ըստ նրա՝ անգամ ընտրված երաժշտությունն էլ է հաճախ վկայում այն մասին, որ ամեն ինչ իջեցվում է, ցածրացվում։

«Գերիներին մոռանալն էլ է բարոյապես իջնելու մասին, չէ՞։

Այսինքն` ամեն ինչ արվում է քաղաքացուն բարոյապես իջեցնելու, րոպեական հաճույքներ պատճառելու կամ նրա նկատմամբ սպառնալիքներ տեղալու համար (քաղբանտարկյալներ,  միտինգավորների վրա տարբեր գույնի բերետավորների անզգամ հարձակումներ…), իսկ նպատակը թիկունքում գործելն է»,- ասաց հոգեբանը։

—

Antonian Lara:
Related Post