X
    Categories: News

Ներնդդիմադիր հակամարտությունը չի թուլացնում իշխանությանը

Մի քանի փաստ և մեկ բարեկամական խորհուրդ։

Ասեմ ուղիղ։

Մի ընդդիմադիր ուժի կողմից մեկ այլ ընդդիմադիր ուժի հասցեին հնչեցված ցանկացած չմտածված մեղադրանք, ցանկացած հրապարակային պահանջ կամ ցանկացած անպատասխանատու խոսք հարված է ընդհանուր ընդդիմադիր դաշտին։

Խոսքն, անշուշտ, իրական ընդդիմության մասին է, ոչ թե ընդդիմության տակ քողարկվող մանկուրտների։

Առաջին հերթին դա հարված է մարդկանց վստահությանը ողջ ընդդիմության նկատմամբ։ Ներնդդիմադիր հակամարտությունը չի թուլացնում իշխանությանը։

Ընդհակառակը՝ այն իշխանությանը և նրա տեղեկատվական ռեսուրսներին տալիս է պատրաստի նյութ քարոզչության համար։

Յուրաքանչյուր վեճ, յուրաքանչյուր փոխադարձ մեղադրանք, յուրաքանչյուր հրապարակային հարձակում անմիջապես վերածվում է տեղեկատվական զենքի փաշինյանական քարոզիչների ձեռքում։

Մեկը սկսում է ապացուցել, որ մյուսը «ավելի վատն է», երրորդը պատասխանում է նույն կերպ, երրորդը իրեն հրչակում է “միակն ու անկրկնելին” իսկ արդյունքում հասարակությունը ստանում է ոչ թե երկրի խնդիրների մասին քննարկում, այլ անվերջ ներքին գզվռտոց։

Հենց այդ պատճառով՝ դադարեք ձեր սեփական սխալները, ձախողումներն ու վրիպումները բացատրել այլ ընդդիմադիր ուժերի գործողություններով։

Չե՞ք կարողանում համաձայնության գալ՝ վիճեք ըստ էության։
Տարաձայնություններ կա՞ն՝ դրանք հիմնավորեք փաստերով։
Պահանջներ կամ դժգոհություններ կա՞ն՝ ներկայացրեք կոնկրետ ապացույցներ։

Բայց ընդդիմադիր դաշտը միմյանց ոչնչացնելու հարթակի վերածելը նշանակում է ստեղծել հենց այն իրավիճակը, որը ձեռնտու է գործող իշխանությանը։

Հիշեք մի պարզ բան․ մեկ այլ ընդդիմադիր ուժի դեմ հնչեցված յուրաքանչյուր չմտածված խոսք իշխանությունն անպայման կփորձի օգտագործել ամբողջ ընդդիմության դեմ։

Ում է իրականում ուղղված այս խորհուրդը՝ նա, հուսով եմ, կհասկանա։
…….
Եվս մեկ անգամ կրկնեմ՝ այստեղ խոսքը ՌԵԱԼ ընդդիմադիր ուժերի մասին է։


Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյան




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post