X
    Categories: News

Գագիկ Ծառուկյանը միայն 7 մլն դոլար վճարել է «ՀայՌուսգազարդին»՝ «Արարատցեմենտի

Սեպտեմբեր 25, 2026

Իվետա Տոնոյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացի շուրջ իշխանությունները տեղեկատվական տեռորի են ենթարկում Գագիկ Ծառուկյանին՝ կեղծ լուրեր տարածելով, թե նա այն գնել է 200.000 ԱՄՆ դոլարով, այնինչ միայն 7 մլն դոլար եղել է «Արարատցեմենտի» պարտքը «ՀայՌուսգազարդին», որը մարել է Գագիկ Ծառուկյանը։

168.am-ի հետ զրույցում Իվետա Տոնոյանը նշեց, որ, բացի այդ, եղել են նաև այլ պարտքեր, որոնց մարելուն զուգահեռ Գագիկ Ծառուկյանը նաև ներդրումներ է կատարել «Արարատ ցեմենտ»-ում։

ՀՀ Կառավարության որոշման մեջ հստակ սահմանված են մասնավորեցման վճարումներն ու պայմանները, մասնավորապես՝ «Հայռուսգազարդի» պարտքը՝ 6․866․000 ԱՄՆ դոլարի չափով։

Սույն պարտքի վճարմամբ տեղի են ունեցել նաև շղթայական գործարքներ՝ ՀՌԳ պարտքից ազատել է Հրազդանի ՋԷԿ-ին, ՋԷԿ-ը ՀԱՅԷՆԵՐԳՈ-ին, Հայէներգո-ն ՀԷՑ-ին, ՀԷց-ը ՝ Երևանի ջրմուղ կոյուղի ընկերությանը, վերջինս էլ բյուջետային հիմնարկներին է ազատել պարտքերից։

Բացի նշվածից, Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով վճարել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի այդ պահին առկա, անկախ աուդիտորական եզրակացությամբ ամրագրված ընթացիկ պարտքերը 900 մլն դրամի չափով, որից աշխատավարձի գծով պարտքը եղել է 200 մլն դրամի չափով։

—

David Nargizian:
Related Post