X
    Categories: News

ՀՀ ՄԻՊ–ը ԺԵԳ տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցերը

Սեպտեմբերի 24-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «Ժողովրդավարության եվրոպական գործընկերություն» (European Partnership for Democracy) կազմակերպության գործադիր տնօրեն Թայս Բերմանի հետ։


ՄԻՊ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, քաղաքացիական հասարակության դերակատարության և հանրային մասնակցության խթանմանն առնչվող հարցեր։


Անահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը և նրանց ներգրավվածությունը մարդու իրավունքներին առնչվող խնդիրների վերհանման ու լուծման գործընթացներում։


Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է որոշումների կայացման գործընթացներում բոլոր խմբերի ներգրավման կարևորությունը և այդ ուղղությամբ բավարար քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է կանանց, երեխաների, երիտասարդների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերի մասին:


Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությանը և միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման հեռանկարներին:

—

Antranik Varosian:
Related Post