X
    Categories: News

«Քոլին Փաուելն Ինձ Ասաց՝ Լարրի, Նայիր Եվրոպային, Նատօ-Ին. Դրանք Անհետանալու Ե

Մարտ 10, 2026

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը զրուցել է ԱՄՆ բանակի նախկին գնդապետ, ռազմական վերլուծաբան, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի նախկին օգնական Լոուրենս Ուիլկերսոնի հետ:

Նախկին գնդապետ, ռազմական վերլուծաբան և ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի նախկին օգնական Լոուրենս Ուիլկերսոնի հետ զրույցում մենք քննարկեցինք ԱՄՆ-ի ռազմական պատմական սխալներն ու Թրամփի ներկայիս վտանգավոր քաղաքականությունը։ Մենք անդրադարձանք այն փաստին, որ ռազմական գործողություններն այժմ ծառայում են զենք արտադրողներին հարստացնելու և հանրությանը ներքին սկանդալներից շեղելու նպատակին։

Ուիլկերսոնը հատուկ զգուշացրեց, որ Իրանում որևէ ցամաքային գործողություն կատարյալ աղետ կդառնա ԱՄՆ-ի համար և կբերի հսկայական զոհերի, քանի որ բանակը մարդկային ռեսուրս չունի, իսկ հնարավոր զորակոչի դեպքում երիտասարդությունը պարզապես կլքի երկիրը։

Ուիլկերսոնը Դոնալդ Թրամփին անվանում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախագահ, որը հեռացել է իր հայտարարած սկզբունքներից:

Կարդացեք նաև

  • ԲԱՅՑ ԻՆՉԻ՞ ՄԵՆՔ ՄԵՐ ՁԱՅՆԵՐԸ ՊԻՏԻ ՏԱՆՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
  • Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամանակի հարց է. Սյունիքի ուղղությամբ կսկսվեն գործողություններ. Արամ Շահնազարյան
  • Իրանում քրդական պետության ստեղծումը կարող է ազդակ լինել Թուրքիայի քրդերի համար. Եվդոկիա Դոբրևա

Այս պատերազմում ծայրահեղականները կարող են լինել ամենավտանգավորը:

Լոուրենս Ուիլկերսոնը հիշել է Քոլին Փաուելի, իր բնորոշմամբ՝ մարգարեական խոսերը. «Ինձ ասաց՝ Լարրի, նայիր Եվրոպային, ՆԱՏՕ-ին. դրանք անհետանալու են»:

admin:
Related Post